Տնտեսության զարգացումը պայմանավորված չէ ո՛չ զորբայությամբ և ո՛չ էլ իրականացվող սև քարոզչությամբ․Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում, գրել է․

Հարգելի՛ հայրենակիցներ

Մեր երկրի հազարավոր քաղաքացիների համար բիզնեսի ձևավորման և աշխատատեղերի ստեղծման նոր, մեծածավալ հնարավորություններ են բացվում: Այս մասին վստահ կարող եմ հայտարարել իմ հրավերով Արցախ ժամանած «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ կայացած հանդիպումիցս և արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո: Շուրջ 10 հազար հեկտար նոր այգիների տունկը և, դրան զուգահեռ, Սարսանգի ջրամբարի ջրերի տեղափոխումը Թարթառ գետի աջափնյա հատված, որի արդյունքում կայուն ոռոգովի կդառնան Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների ավելի քան 10 հազար հեկտար հողատարածքներ, սկզբունքորեն կփոխեն մեր երկրի գյուղատնտեսության զարգացման ընթացքը:

Հավաստիացնում եմ ձեզ, որ հենց մեր քաղաքական թիմն ունի այն անհրաժեշտ ներուժը, որով իրատեսորեն մշակել է Արցախի տնտեսության զարգացման և առկա սոցիալական խնդիրների լուծման լավագույն պատկերացումների փաթեթը: Իսկ տնտեսության զարգացումը ո՛չ ամբոխահաճո, անհեռանկար հայտարարություններով է պայմանավորված, ո՛չ զորբայությամբ և ո՛չ էլ իրականացվող սև քարոզչությամբ: Խոսքի ազդեցությունը դատապարտված է անասելի կորստի, եթե դրան չի հետևում գործը:




Լրահոս