Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները ախտահանվում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Սպիրտով ախտահանվում են Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները։ Խնդրում ենք՝ նույն գործողությունն իրականացնեն նաև տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունները»,- գրել է նա։