Բենզինն էժանանում է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա մարտի 16-ի տվյալներով՝ աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.04 դոլար: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ բենզինի եւ դիզելային վառելիքի գները եւս 10 դրամով նվազել են: Հայաստանյան որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 380 դրամով, պրեմիումը՝ 400 դրամով: Պատճառը նավթի գների անկումն է, որն էլ հանգեցրել է բենզինի եւ դիզվառելիքի էժանացման: Այս ամենի արդյունքում հայաստանցիներն են շահել։ Բայց, մյուս կողմից, նկատենք, որ բենզինի գինը չի կարող նվազել այնպես, ինչպես նավթի գինը, քանի որ բենզինի գնագոյացման մեջ նավթի գնի ազդեցությունը փոքր տոկոս է կազմում:

Նկատենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ: Դե, բնականաբար, համեմատած ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ՝ բենզինը ամենաբարձր գինն ունի Հայաստանում: Նշենք, որ Ղազախստանում մարտի 16-ի դրությամբ բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 196 դրամ, Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 377 դրամ, Ռուսաստանում՝ 300 դրամ, իսկ Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 294 դրամ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս