Հայաստանում ուղեւորափոխադրումների ծավալները նվազել են․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ուղեւորափոխադրումների ծավալները նվազել են. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, անկումը կազմել է 19.2 տոկոս: Այս տարվա հունվարին պակասել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 18.2 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, 17.4 տոկոսով նվազել են: Այսինքն` այս տարվա հունվարին տաքսիներից օգտվել է 288 հազար 900 մարդ: Մանագետները սրան եւս բացատրություն ունեն. բանն այն է, որ Հայաստանում շեշտակի ավելացել է ավտոպարկը: Փոխարենը 0.7 տոկոսով ավելացել են ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 27.5 տոկոսով նվազել են էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է, որով ուղեւորափոխադրումները, նախորդ տարվա հունվարի համեմատ, աճել են 4.8 տոկոսով: Մյուս կողմից՝ նկատենք, որ քաղաքացիների գերակշիռ մասը նախընտրում է օգտվել մետրոյից, քանի որ մայրաքաղաքում խցանումներ են, իսկ մետրոյի դեպքում չկա նման խնդիր»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս