Լիգա 1-ը կկորցնի 243 միլիոն եվրո մրցաշրջանի վաղաժամկետ ավարտի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի առաջնության պաշտոնական հեռարձակողը ՝ Canal +-ը, խզել է Լիգա 1-ի հետ կնքած պայմանագիրը եւ դադարեցրել պայմանագրով նախատեսված վճարումները, հաղորդում է L ‘ Equipe-ը:
Ըստ պայմանագրի ` Լիգա 1-ը պետք է ստանար 243 մլն եվրո, սակայն այժմ դա անհնար է, քանի որ առաջնության վաղաժամ ավարտի պատճառով հանդիպումների հեռարձակումներ չեն լինելու:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ֆուտբոլային մրցաշրջանի վաղաժամ ավարտի մասին հայտարարել էր երկրի վարչապետ Էղուարդ Ֆիլիպը:
Ժամանակից շուտ Լիգա 1-ի չեմպիոն հռչակվեց ՊՍԺ-ն, ում համար սա 3-րդ անընդմեջ չեմպիոնությունն էր Ֆրանսիայի առաջնությունում եւ 9-րդը պատմության մեջ: 2020/21 մրցաշրջանում Ֆրանսիան Չեմպիոնների լիգայում կներկայացնեն ՊՍԺ-ն, «Օլիմպիլ Մարսելն» ու «Ռենը», Եվրոպա լիգայում ` «Լիլը», «Նիցան» ու «Ռեյմսը»: Բարձրագույն դիվիզոնը կլքեն «Ամյենն» ու «Թուլուզը»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս