ՖՈՏՈ. Նախկին վարչապետերն ու Ռոբերտ Քոչարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվում է: Այսօր դատական նիստի ժամանակ միջնորդություն են ներկայացրել նախկին վարչապետերը:

Նիստին ներկա էին նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, ովքեր Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ են ներկայացրել: Նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը ճշտում է նախկին վարչապետների անձնական տվյալները։

Դատարանը նաև ներկայացրեց, թե անձնական երաշխավորություն ստանձնելիս նրանք ինչ պարտավորություններ ունեն։ Նախկին վարչապետերը միջնորդությունը ներկայացնելուց հետո հեռացան:




Լրահոս