ՀՀ ԱԻՆ ծառայությունն ահազանգ է ստացել Աբովյան 22 ա հասցեից: Դեպքի վայրում են գտնվում հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ: Armlur.am-ը տեղեկացավ, որ մուտքի 10-րդ հարկի էլեկտրալարերն են ծանրաբեռնվածությունից այրվել և գարշահոտը լցվել էր մուտքերը:
10-րդ հարկի բնակիչներից մեկը ArmLur.am-ի տեղեկություններով, տեսնելով, որ էլեկտրալարերն այրվում են, դույլով ջուր է լցրել լարերի վրա՝ այդպիսով մարելով առաջացած հրդեհը: Դեպքի վայր էին ժամանել նաև ներկայացուցիչներ «Գազպրոմ Արմենիա» և ՀԷՑ ընկերություններից:
Հ.Գ. Ի դեպ հրշեջ փրկարարներից մեկն այդ շենքի բնակիչ էր և, լսելով հրդեհի մասին, անմիջապես կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում