Անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգվելու է. նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգվելու է՝ 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Նշենք, որ դեռեւս 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող Լեհական PWPW (Polish Security Printing Works) ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը:

Ապա հայտարարվել է նոր մրցույթ՝ Հայաստանում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, սպասարկման եւ փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար։ Մինչ մրցույթի ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու եւ նրանց իրավունքների իրացմանը չխոչընդոտելու համար «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում 2019թ-ի ապրիլի 23-ին կատարվել են փոփոխություններ:

Արդյունքում ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվել մինչեւ 2021 թվականիի հունվարի 1-ը, կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերից բացի, ստանալ նաեւ հին նմուշի անձնագիրը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մրցութային գործընթացը դեռեւս ընթացքի մէջ է եւ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման արդյունքում ամբողջ աշխարհում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված կարող է ձգձգվել՝ կապված համապատասխան կազմակերպությունների կողմից մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու անհնարինության հետ։

Բացի այդ, մրցույթը կայանալու, հաղթող կազմակերպության հետ պայմանագիր կնքելու, կենսաչափական անձը հաստատող փաստաթղթերի բլանկները թողարկելու, մատակարարելու եւ համակարգը վերջնական գործարկելու ու լիարժեք սպասարկում իրականացնելու համար եւս ժամանակ կպահանջվի:

Ս.Հ.




Լրահոս