ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես երբեք չեմ վախենում մենակ մնալուց․ Փաշինյանը՝ նախկին գործընկերների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակվում է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը։ Նիստի սկզբում նա ասուլիսը սկսեց 100 փաստով, որ այս ընթացքում արել է կառավարությունը։ Այնուհետև վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ բոլոր մարդկանց հետ, ում նա ճանապարհ է անցել, հարաբերություններ են փչացել։ Որպես օրինակ լրագրողը մատնանշեց ՀԱԿ-ին և ԼՀԿ-ին։

«Քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների զարգացման շուրջ պատկերացումների տարբերությունը։ ԼՀԿ-ի հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել այն բանի ժամանակ, երբ մենք քննարկում էինք, որ պետք է Հայաստանում Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու համար արշավ սկսել և այդտեղ տարաձայնություն սկսվեց։ Կյանքը ցույց տվեց, որ առնվազն այդ մասով մեթոդի մասով իմ պատկերացումներն ավելի ճիշտ են դուրս եկել, քան իմ գործընկերների պատկերացումները»- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս