Բուժաշխատողների երեխաներին արգելո՞ւմ են մանկապարտեզ գնալ. ծնողներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ պարետի որոշմամբ, մայիսի 20-ից աշխատելու են նախադպրոցական կրթության բոլոր կազմակերպությունները: Սակայն աշխատանքները կատարվելու են որոշ կանոններով: Ըստ այդմ,  պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները:

Սակայն նկատենք, որ սահմանափակումները դժգոհություններ են առաջացրել բազմաթիվ ծնողների շրջանում: Խոսքը վերաբերում է հատկապես բուժաշխատող մայրերին, ում երեխաներին հրաժարվում են ընդունել մանկապարտեզներում: Նրանց տեղեկացրել են, որ իրենք չեն կարող իրենց երեխաներին բերել մանկապարտեզ՝ անգամ աշխատելու վերաբերյալ տեղեկանքը ներկայացնելու դեպքում: ArmLur.am-ին ահազանգեցին, թե պատճառաբանում են այնպես, որ բուժաշխատողները գտնվում են ռիսկային գոտում:  Միևնույն ժամանակ նկատենք, որ բողոքում են անգամ չաշխատող մայրերն այն որոշման դեմ, որ իրենք չեն կարող երեխաներին տանել մանկապարտեզ: ArmLur.am-ը մեկնաբանության համար չդիմեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին, քանի որ վերջինս հրաժարվում է պատասխանել մեր բանավոր հարցերին:

Նշենք, որ Պարետի որոշման համաձայն,

բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝
ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի
քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ
հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն
(Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

Սակայն ոչ բոլորը կարող են իրենց երեխաներին տանել մանկապարտեզ: Ըստ այդմ, եթե երեխայի ծնողների (խնամակալների) շրջանում նախկինում հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), կամ նրանք շփում են ունեցել նշված հիվանդությամբ հաստատված դեպքերի հետ և գտնվել են մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման մեջ, ապա առաջին անգամ ներկայանալիս այդ երեխաների ծնողների (խնամակալների) կողմից ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք
(տեղեկանքի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 օրը):




Լրահոս