ՀՀ կառավարության 560-Ն որոշման շրջանակներում Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝
թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման,
մակետային նախատիպի մշակման,
մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման,
համակարգի նախագծի շտկման,
5 օրինակ ինժեներական նմուշի մշակման,
կոնստրուկտորական փաստաթղթերի ձեւավորման
աշխատանքների վերաբերյալ:
Ծրագրի ընդհանուր բյուջեն 90 մլն ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները: Դրամաշնորհի տրամադրումն իրականացվելու է փուլային եղանակով: Ծրագրի իրականացման ժամկետը՝ մինչեւ 6 ամիս:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով․
Փաստաթղթերի փորձաքննություն,
Ներկայացում՝ մինչեւ 10 րոպե։
Հայտերն ընդունվելու են առցանց տարբերակով մինչեւ 2020թ մայիսի 31-ը ներառյալ:
Դիմելու ընթացակարգի եւ մասնակցության պայմանների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է Ինժեներական ասոցիացիայի պաշտոնական կայքում՝ https://bit.ly/2WVTEGN հասցեով: