Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված սպառնալիքի ցանկացած դրսևորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Համացանցում գործող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների համաձայն երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: Ըստ նույն աղբյուրների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ:

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի և բռնության ցանկացած դրսևորում՝ ակնկալելով իրավապահ մարմինների պատշաճ ուշադրությունը և ակտիվ գործողությունները նշված դեպքի առնչությամբ»:

 




Լրահոս