Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 11 նոր դեպք՝ Գեղարքունիքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության11 նոր դեպք։ Այս մասին հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Մայիսի 23-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 դեպք, որոնցից 135-ն` առողջացած:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 11 նոր դեպք, 5 առողջացած:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն եւ Ձորագյուղ համայնքներում»,- ասված է էջում կատարված գրառման մեջ։




Լրահոս