ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգ տանելով իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին, հետևում է ՀՀ պարետի
կողմից սահմանված արտակարգ դրության անվտանգության բոլոր կանոններին:
Կորոնավիրուսային պանդեմիայի վարակի տարածումը նվազագույնի հասցնելու նպատակով` Բանկն իր հաճախորդներին
հորդորում է հետևել նշված կանոններին.
Այցելել մասնաճյուղ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և պարտադիր կերպով կրել դիմակ և ձեռնոցներ,
Հնարավորության դեպքում օգտվել Բանկի հեռահար ծառայություններից և պրոդուկտներից,
Մասնաճյուղի տարածքում` հերթում, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն,
Հերթին սպասել մասնաճյուղից դուրս` մուտքի մոտ, մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու նպատակով:
Մասնաճյուղի մուտքի մոտ մշտական ռեժիմով ներկա են աշխատակիցներ, ովքեր պատասխանատու են մարդկանց մեծ
կուտակումները կանխելու համար և վերահսկում են մասնաճյուղի բնականոն աշխատանքային ընթացքը: Բոլոր
մասնաճյուղերի դռներին և պատերին փակցված են հատուկ նշաններ, որոնք նախազգուշացնում են առանց դիմակի և ձեռնոցի
տարածք մուտք գործելու խստիվ արգելքի մասին: Բանկի տարածք մուտք գործելիս, հաճախորդները պարտադիր կերպով
ախտահանում են իրենց ձեռքերը ախտահանիչ նյութերով, իսկ աշխատակիցը չափում է յուրաքանչյուր հաճախորդի
ջերմաստիճանը և գրանցում տվյալները հատուկ գրանցամատյանում:
Բացի այդ, Բանկը մշտապես իրականացնում է տարածքների ախտահանման անհրաժեշտ սանիտարահիգիենիկ
միջոցառումներ` ինչպես Գլխամասային գրասենյակում, այնպես էլ բոլոր 70 մասնաճյուղերում: Բանկի Գլխամասային
գրասենյակի և բոլոր մասնաճյուղերի աշխատակիցներին տրամադրվում են դիմակներ, ձեռնոցներ և հակասեպտիկ
պարագաներ: Գլխամասային գրասենյակի աշխատակիցների ավելի քան 40%-ը շարունակում են աշխատել հեռահար
եղանակով, հանդիպումներն ու քննարկումներն անցկացնելով առցանց հարթակներում՝ առանց տանից դուրս գալու:
Բանկն անընդմեջ հիշեցնում է իր հաճախորդներին. Բանկի հեռահար ծառայությունների և պրոդուկտների միջոցով
հնարավոր է կատարել բազմաթիվ գործարքներ՝ առանց մասնաճյուղ այցելելու, որոնք են.
Մոբայլ/Ինտերնետ Բանկ
Վիդեո Բանկ
Հեռախոս Բանկ
Մասնակցելով ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 14-րդ
միջոցառումներին և փոխանցելով ֆինանսական օգնություն ՀՀ Առողջապահության նախարարություն՝ Բանկն իր
աջակցությունն է ցուցաբերում COVID-19-ի դեմ պայքարում, ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական հետևանքների
չեզոքացման հարցում:
Ավելի մանրամասն տեղեկատվություն մասնաճյուղերի հասցեների և աշխատանքային գրաֆիկի մասին կարելի է ստանալ
Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/branch կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝
87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: