ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրել է.
Անցյալ տարի հոկտեմբեր ամսին իմ նախաձեռնությամբ հանդիպեցի Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի հետ։ Հանդիպումից հետո բազմաթիվ հայտարարություններ եմ արել, հարցազրույցներ եմ տվել, այս գործում ուղղակի և անուղղակի ազդեցություն, ներգրավվածություն ունեցած շատ կոնկրետ անձանց շրջանակի մասին եմ վկայաբերել։
Այսօր ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանը հրավիրեց ԱԱԾ՝ անցյալ տարի հոկտեմբեր ամսին Նաիրի Հունանյանի հետ հանդիպման որոշ մանրամասներ և առհասարակ հոկտեմբերի 27-ի գործի մասին կարևոր և առարկայական զրույցի։