Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի երկու փողոց:
?Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 98 միլիոն 93 հազար դրամ, որի
➡60 տոկոսը կամ 58 միլիոն 855 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը,
➡40 տոկոսը կամ 39 միլիոն 237 հազար դրամը՝ Աստղաձորի համայնքապետարանը:
Ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Զորավար Անդրանիկ եւ 21-րդ փողոցներում՝ շուրջ 1300 գծամետր երկարությամբ եւ 6500 քառակուսի մետր մակերեսով: Զորավար Անդրանիկ փողոցը կասֆալտապատվի 700 գծամետր երկարությամբ: Դրանով այն ամբողջովին կդառնա ասֆալտապատ, քանի որ մնացած 800 գծամետրը ասֆալտապատվել էր նախորդ տարվա ընթացքում, կրկին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ամբողջ երկայնքով կասֆալտապատվի նաեւ 21-րդ փողոցը, որի երկարությունը կազմում է շուրջ 600 մետր:
#լավ_լուր_մարզպետից
#Աստղաձոր
#Գեղարքունիքի_մարզ
#սուբվենցիա2020