Մայիսի 30-ին Արարատի մարզում կբացվի 24-ժամյա ռեժիմով գործող գյուղմթերքի շուկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ գործարարի կողմից ներկայացված՝ մարզում գյուղմթերքի շուկա կառուցելու ծրագիրը մեկ տարվա ընթացքում կյանքի կոչվեց։ Այն մայիսի 30-ից կբացվի և գյուղացիները կկարողանան իրենց բերքը վաճառել։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից։

«Հունիսի սկզբին նախատեսված է շուկայի պաշտոնական բացման արարողությունը: Շուկայում գործելու են՝ բացօթյա և փակ տաղավարներ, կառուցվել են նաև պահեստներ՝ իրենց սառնարաններով, սննդի կետեր, տնտեսական խանութներ, ավտոկայանատեղի՝ նախատեսված ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների համար»,- նշում են մարզպետարանից:

Շուկայի տարածքում կառուցվում է նաև հյուրատուն, որը պատրաստ կլինի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Շուկան գործելու է ամեն օր՝ 24-ժամյա ռեժմիով, առայժմ՝ անվճար:




Լրահոս