«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը ողջ օրվա ընթացքում հետևել է քաղաքական զարգացումներին։ Իրադարձություններն առաջիկայում կամբողջանան՝ հուսանք կլինեն համապարփակ հայտարարություններ բոլոր կողմերից։
«Մեր գնահատմամբ, մինչ այս պահը զարգացումներն ընթացել են օրինականության շրջանակներում։ Ոստիկանության գործողություններն, ուղղված արտակարգ դրության պահանջների կատարմանը, ևս պետք է համապատասխան գնահատականի արժանանան։
Լիահույս ենք, որ առաջիկա զարգացումները կընթանան օրինականության տառին և ոգուն համապատասխան։
Նախաձեռնությունը կշարունակի ակնդետ հետևել իրադարձություններին, կտրվեն իրավաքաղաքական գնահատականներ։
Կասկած չկա, որ օլիգարխիան պետք է արմատախիլ արվի Հայաստանից։ Հասարակության հավաքական ջանքերով օլիգարխիան պետք է դադարի լինել Հայաստանի տնտեսության ողնաշարը ու դա օգտագործել քաղաքական գործընթացների վրա ազդելու համար»,- ասված է «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։