Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քիչ առաջ հրապարակեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ Որոշումը հրապարակեց դատավոր Ռոբերտ Պապոյանը, որը խորհրդակցական սենյակ էր հեռացել դեռեւս ուրբաթ օրը: Ըստ այդմ ԲՀԿ առաջնորդը չկալանավորվեց։
Նրա պաշտպան Երեն Սարգսյանը պատասպանեց լրագրողների մի քանի հարցերին։ Սարգսյանը հայտարարեց, թե ի սկզբանե այս գործի քննությունն ապօրինի է ընթանում, քանի որ ԱԱԾ-ն իրավունք չուներ դրանով զբաղվելու։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն էր տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում