Ազգային ժողովի արտահերթ նիստը մեկնարկեց: Նիստի օրակարգում մեկ հարց է՝ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին: Ըստ այդմ, հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ նախագծով մինչ այս Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված եւ պաշտոնավարումը դադարում է:
Մանրամասները՝ տեսանյութում