ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոփոխություններ անելու համար անցումային փուլ պետք չէ. Մակունց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ քայլը» խմբակցությունը կարծում է` Սահմանադրական դատարանում փոփոխություններ անելու համար այս պահին անցումային փուլ պետք չէ։ Այ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովը, ընդհանուր առմամբ, դրական էր գնահատել ՍԴ–ում անհրաժեշտ լուծումները, սակայն նշել էր՝ ՀՀ իշխանությունը պետք է հաշվի առներ իրենց այն առաջարկը, որը նախատեսում է անցումային փուլ ունենալ։

Նրա խոսքով` տեսանելի է, որ մարդիկ այնքան էլ գոհ չեն դատական համակարգից և չգիտես ինչու ցանկացած փոփոխություն այդ համակարգում համարվում է հակաիրավական։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն 89 կողմ, 0 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։

Դրանով առաջարկվում է փոփոխություններ կատարել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածում, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս