ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարկադիր կատարողներին դրամական փոխհատուցում կտրամադրվի. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է մշակել եւ այն քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում: Այն այսօր է տեղադրվել  եւ հավաքել է ընդամենը 1 կողմ ձայն:ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարության ներկայացրած նոր նախագծով հարկադիր կատարողներին կվճարվի դրամական փոխհատուցում:

Տեղեկացնենք, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պետի կամ այլ հարկադիր կատարողի պաշտոն զբաղեցրած անձը կարող է նշանակվել կամ փոխադրվել իր բնակության վայրից հեռու գտնվող վայրում: Սա հիմնականում կիրառվում է ստորաբաժանման պետի պաշտոն զբաղեցնող անձի դեպքում, երբ, օրինակ, Երեւանում ապրող անձը նշանակվում է Լոռու մարզային բաժնում պետ կամ տեղակալ:

Պարզվում է, որ նրանց բնակարանային վարձավճարները չեն փոխհատուցվում, արդյունքում նման դեպքում ծառայողներն իրենց սեփական միջոցներով վարձակալում են բնակարաններ՝ կրելով նյութական վնասներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս