Հունիսի 26-ը՝ Խոշտանգումների զոհերի աջակցության ՄԱԿ-ի միջազգային օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն օր կանանց, տղամարդկանց և երեխաների ենթարկում են խոշտանգման կամ խախտում են նրանց իրավունքները՝ նրանց արժանապատվությունը և որպես մարդ՝ արժեքավոր լինելու զգացումը խաթարելու դիտավորությամբ: Խոշտանգումների զոհերի աջակցության ՄԱԿ–ի միջազգային օրը ստեղծվել է՝ առաջ մղելու համար ՄԱԿ-ի նպատակը` իսպառ արմատախիլ անելու խոշտանգումները և հասնելու այն բանին, որ արդյունավետ իրագործվի 1987 թ. ուժի մեջ մտած Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիան: Այս օրը կոչ է անում պետություններին աջակցելու Խոշտանգումների զոհերի կամավորական հիմնադրամին և ամրապնդելու օրենքները, որպեսզի միջազգային հանրությունն ավելի շատ խոշտանգողների կարողանա պատասխանատվության ենթարկել։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն այս օրը հռչակել է իր 1997 թ. A/RES/52/149 բանաձևով:

Այստեղ ներկայացված են Բաց հասարակության հիմնադրամների Արդարադատության նախաձեռնության (Justice Initiative) մշակած ուղեցույցները՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով կամ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ պայքարի հանձնաժողով խոշտանգումերի մասին բողոք ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ:




Լրահոս