Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ՀՀ քաղաքացու մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել կարանտինային գոտուց, և Վրաստանում հաստատված երեք վարակվածներից մեկն է: Ըստ նրա՝ անցած 24 ժամվա ընթացքում կլինիկա է ընդունվել վարակված երկու հիվանդ: Նրանցից երկրորդը Վրաստանի քաղաքացի է:
Բոլորի վիճակը կայուն է: էնդելաձեն նշել է, որ բոլոր 3 հիվանդները ներկա պահին հետազոտություն են անցնում:




Լրահոս