Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ. ինչ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին գրությամբ դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

«Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։
ԿԸՀ սպասվող նիստի և դիմումի քննության ընթացակարգերի մասին հավելյալ կտեղեկացնենք:
Գրության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»,- նշել է պատգամավորը:

Հավելենք, որ այդ մանդատը հիմա զբաղեցնում է Արման Բաբաջանյանը, որը դուրս է եկել խմբակցությունից ու հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր:




Լրահոս