ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննախադեպ որոշում. ԼՀԿ-ն սպասում է իրավիճակի փոփոխության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ինքը հունիսի 22-ին գրությամբ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու իր գլխավորած խմբակցության մեկ մանդատը։ «Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը», – հայտարարել էր Մարուքյանը:

Armlur.am լրատվականը զրուցել էր նաեւ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, պարզելու՝ արդյոք վերջինս պատրաստվում է ներկա գտնվել ԿԸՀ հրավիրած նիստին, որի ժամանակ պետք է քննարկվի իրենց «վերադարձնելու» մանդատի հարցը:

«ԿԸՀ-ում մեր ներկայացուցիչը Դավիթ Խաժակյանն է եւ անպայման Խաժակյանը ներկա կգտնվի նիստին, հարցերին կպատասխանի, ինչպես արվում է միշտ»,-եզրափակել էր Մարուքյանը: Երեկ ArmLur.am-ը զրուցել է Դավիթ Խաժակյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ գործընթացներ են սպասվում:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս