Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առաջին մարզումն է անցկացրել կորոնավիրուսից ապաքինվելուց հետո:
Ջոկովիչը կորտային մարզումն անցկացրել է Բելգրադում գտնվող իր անվան կենտրոնում: Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ Նովակ Ջոկովիչը վարակված է կորոնավիրուսով: Դրանից մեկ շաբաթ առաջ Ջոկովիչը Խորվաթիայում մասնակցում էր մրցաշարի, որտեղ մասնակիցներից երկուսի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Սերբ թենիսիստը ևս թեստ էր հանձնել, որը դրական է եղել: Հուլիսի2-ին պարզ էր դարձել, որ Ջոկովիչն ապաքինվել է կորոնավիրուսից: Ջոկովիչը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել: Ապաքինվել է նաև Ջոկովիչի կինը` Ելենան, ով ևս հիվանդացել էր: