Տրանսպորտային միջոցի սեփականատերը կտուգանվի վաճառքի և վարձույթի նպատակով մայթեզրին կայանելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովը  երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած փաթեթով առաջարկվում է լուծել մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշել էր, որ շատ են դեպքերը, երբ մայթեզրերի վրա կազմակերպվում է տրանսպորտային միջոցների վաճառքը կամ վարձույթը և կան վայրեր, որտեղ մայթեզրերը վերածվել են ավտոմեքենաների վաճառքի «շուկայի»:

Օրինագծով առաջարկում է այդ «շուկաները» տեղափոխել մեկ այլ վայր, որը նախատեսված կլինի համայնքի կամ տնտեսվարող սուբյեկտների կողմից, կլինի օրինագծի չափանիշներին համապատասխան, որտեղ անհատները կամ սուբյեկտներն առավել բարենպաստ պայմաններում կկարողանան կազմակերպել իրենց մեքենաների վաճառքը կամ վարձույթը:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 83 «կողմ» ձայներով:




Լրահոս