Երեկ` սեպտեմբերի 26-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ, 15-ամյա Մխիթար Մարտիրոսյանը, իրենց տանը կից օժանդակ շինությունում խաղացել է ԴՇԿ գնդացրի փամփուշտի հետ:Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաղալու արդյունքում փամփուշտը պայթել է, որի հետևանքով “Պայթյունային վիրավորում, պոլիտրավմա, ձախ դաստակի տրավմատիկ ամպուտացիա, որովայնի առաջնային պատի չթափանցող պատռված վերքեր, թերմիկ այրվածքներ, որովայնի բութ վնասվածք, լյարդի պատռված վերքեր, ներորովայնային արյունահոսություն, դեմքի բազմաթիվ պատռված վերքեր, աջ ականջագնդի թափանցող բեկորային վիրավորում, աջակողմյան հեմոսփալմ, տրավմատիկ շոկ, երկրորդ մատի կոտրված-պատռված վերք” ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ 11-րդ դասարանում սովորող տղայի հայրը զինվորական է:Քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:Լուսանկարները տեսանյութը կարող եք դիտել քիչ ավելի ուշ:
15-ամյա երեխան պայթյունային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ