Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակն իրազեկող տեղեկատվություն է հրապարակել՝ COVID-19-ի պայմաններում ինքնամեկուսացման վերաբերյալ։ Հրապարակման մեջ, մասսնավորապես, նշվում է․ «Ինքնամեկուսացումը կարևոր միջոց է COVID-19 ախտանիշներ ունեցողների համար, ինչը թույլ է տալիս խուսափել այլոց, այդ թվում՝ ընտանիքի անդամներին վարակելուց:
Ինքնամեկուսացում է համարվում, երբ ջերմելու, հազալու կամ Covid-19-ին բնորոշ այլ ախտանիշներ ունենալու պատճառով անձը մնում է տանը և չի գնում աշխատանքի կամ այլ հանրային վայրեր: Դա կարող է լինել ինքնակամ կամ բուժաշխատողի խորհրդով:
Բուժհաստատություն այցելելիս դիմակ դրեք, պահպանեք առնվազն 1 մետր հեռավորություն մյուսներից և ձեռք մի տվեք մակերեսների:
Եթե ախտանիշներ ունեցող անձը երեխա է, ապա օգնեք նրան հետևել այս խորհուրդներին:
Եթե անձը ինքնամեկուսացած է, սակայն նրա համար բժշկական խնամք չի պահանջվում, ապա պատրաստեք ընդարձակ և օդափոխված սենյակ՝ ձեռքերի ախտահանման պարագաներով և սանիտարահիգիենիկ պայմաններով: Եթե դա ապահովել հնարավոր չէ, տեղադրեք մահճակալները առնվազն 1 մետր հեռավորության վրա:
Առնվազն 1 մետր հեռու մնացեք մյուսներից, նույնիսկ ընտանիքի անդամներից:
Ամեն օր հետևեք ձեր ախտանիշներին: Ինքնամեկուսացեք 14 օր, նույնիսկ եթե ձեզ առողջ եք զգում:
Եթե նկատում եք շնչարգելություն, անմիջապես կապ հաստատեք տարածքային բուժհաստատության հետ: Զանգահարեք առաջին իսկ հնարավորության դեպքում: Պահպանեք լավատեսություն և առույգություն՝ կապի մեջ (հեռախոսով կամ առցանց) լինելով սիրելիների հետ, կատարեք տնային ֆիզիկական վարժություններ»։