ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամրագոտին չկապելն ու 5000 դրամ տուգանքը. Սարհատ Պետրոսյանը հաղթեց ՃՈ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի փեսա Սարհատ Պետրոսյանը դիմել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մարտի 17-ին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ճանապարհային ոստիկանության: Մեզ հայտնի դարձավ, որ Սարհատ Պետրոսյանը դատարանից պահանջում է, որպեսզի ստիպի Ճանապարհային ոստիկանությանը անվավեր ճանաչել ՃՈ 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ ԱՖ 158175 որոշումը:

Ենթադրվում է, որ Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարին, որն էլ համաձայն չէ ՃՈ տուգանքի հետ եւ այն վիճարկում է դատարանում: Այս գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին:

3 ամիս անց դատավոր Կարեն Զարիկյանը կայացրեց որոշում եւ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը հաղթեց դատարանում, իսկ ճանապարհային ոստիկանությունը պարտվեց: Արձանագրենք, որ Սարհատ Պետրոսյանը Ճանապարհային ոստիկանությունը դատի էր տվել այն բանի համար, որ ՃՈ-ն վերջինիս ենթարկել է 5.000 դրամի չափով վարչական տուգանքի անվտանգության գոտին չամրակապած վիճակում վարելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս