58 մլն դրամ հատուցում՝ զոհված զինծառայողի ընտանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանին ծանր վիրավորում ստացած և այսօր մահացած զինծառայող Արթուր Մուրադյանի ընտանիքին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» 58 մլն դրամ հատուցում կտրամադրի, որի մի մասը՝ միանվագ։

«Ինչպես տեղեկացրեց Պաշտպանության նախարարությունը՝ հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ): «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Ցանկանում ենք տեղեկացնել, որ Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին Հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարվա ընթացքում: Հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով»,- ասվում է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։




Լրահոս