Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունից հետո տարբեր երկրներում գտնվող հայերի եւ ադրբեջանցիների միջև սկսեցին բախման դեպքեր գրանցվել: Միայն Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախօրեին ադրբեջանցիների կողմից հայերի վրա հարձակվելու հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել 5 հայեր, ձերբակալվել են մոտ 50 ադրբեջանցիներ: Բախումներ են գրանցվել նաեւ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Լիտվայում և այլ երկրներում։
ArmLur.am-ն այսօր հարցում է իրականացրել Երևանում՝ փորձելով պարզել, թե ինչպես են քաղաքցիները վերաբերվում Մոսկվայում եւ այլ քաղաքներում տեղի ունեցած դեպքերին և ինչպես են տեսնում իրավիճակի հանգուցալուծումը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան