Ստուգայցեր՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետքերով․ ԱԱՏՄ-ն նաև կրկնախախտումներ է արձանագրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի վարչական շրջանում՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետքերով․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերը։ Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են։ Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելը պահանջում է հետևողական աշխատանք և հանրության շրջանում իրազեկման բարձրացում, ինչին և միտված են ԱԱՏՄ ամենօրյա աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

Նախորդիվ ևս Էրեբունի վարչական շրջանում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցեր անցկացրել էր։ Դիտարկումները փաստում են, որ տնտեսավարողների կողմից նորմերի պահպանումն այժմ առավել բարեխղճորեն է իրականացվում։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։

Ցավոք, սակայն, դեռ կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից հետո ԱԱՏՄ «Թեժ գծով» ահազանգ է ստացվում, որ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ 24 ժամի փոխարեն գործունեության արգելքի 48 և 72 ժամյա կասեցումներ։

Էրեբունի վարչական շրջանում արձանագրված ամենալուրջ խախտումներն առնչվում են առեւտրի կենտրոններում մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը․ այդպիսիք գրանցվել են սուպերմարկետների խոշոր ցանցերից մեկի մասնաճյուղում, որի կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ շեշտում է՝ պարետի որոշմամբ տարբեր ոլորտների համար սահմանված են անվտանգության առանձին կանոններ՝ դիմակի կրման, ախտահանման, ջերմաչափման և այլնի մասով։ Առևտրի, սպասարկման, գրասենյակային տարածքներում, ստոմատոլոգիական, գեղեցկության կենտրոններում և այլ ոլորտներում դրանց պահպանումն այլընտրանք չունի, այլապես կհետևեն վարչական պատասխանատվության միջոցներ։




Լրահոս