Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին հրավիրել է
աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մայրաքաղաքի՝ վթարային վիճակում գտնվող բնակելի շենքերի
խնդիրներին:

Երկրի ղեկավարը նշել է, որ, ըստ վթարային աստիճանների, խնդիրը պետք է համալիր լուծում ստանա: Այդ
համատեսքտում առաջինը դիտարկվել է Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում գտնվող թիվ 8 վթարային շենքը,
որն, ըստ մասնագիտական գնահատականների, սեյսմիկ անվտանգության առումով գտնվում է ամենախոցելի
վիճակում. հարցը շուտափույթ լուծում է պահանջում:

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի,
կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանի զեկույցները լսելուց հետո Հանրապետության
նախագահը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում լուծել շենքի 36 ընտանիքների ժամանակավոր տեղափոխման
հարցը, փոխհատուցել վարձավճարները և, դրան զուգահեռ, սկսել շենքի կապիտալ վերակառուցման և
վերանորոգման աշխատանքները: Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ եթե կատարված ամրացման
աշխատանքներից հետո, այնուամենայնիվ, լինեն ընտանիքներ, որոնք ցանկություն չեն ունենա իրենց
բնակարաններ վերադառնալու, կառավարությունն այլ լուծում կառաջարկի:




Լրահոս