Սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների վերաբերյալ ծագած բանավեճի առիթով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ilur.am կայքը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը՝ կրթության նոր չափորոշիչների մասին, որն առաջարկում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Առաջին նախագահը մասնավորապես նշել է.

«Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը։ Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի եւ Գագիկ Սարգսյանի նման հսկաներ ունեցող հայ պատմագիտությունը իրավունք չունի իջնելու այս մակարդակին, որով, ըստ էության, մենք հավասարվում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի պատմագիտությանը։ Եթե թուրքերն ու ադրբեջանցիները պատմությունը կեղծում են, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է կեղծիքների դիմենք։ Ավելի նվաստացուցիչ դեգրադացիա (ներողություն օտար բառ օգտագործելու համար) հնարավոր չէ պատկերացնել։

Չեմ ուզում ավելի խիստ բառեր օգտագործել, բայց սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն, ամենեւին ոչ վայել հիրավի փառահեղ պատմություն ունեցող հայ ժողովրդի՝ հազվագյուտ ազգերից մեկի համար, որ պետություն է ունեցել ավելի քան 2500 տարի առաջ եւ այսօր էլ պետություն ունի»։




Լրահոս