ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոխոստիկանապետն ազատվեց աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է ստորագրել, որում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Տիգրան ԵՍԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»:

Նշենք, որ փոխոստիկանապետի՝ աշխատանքից ազատման մասին հայտնի էր դարձել դեռ օգոստոսի 5-ին: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, թե գնում է վաստակած հանգստի:

Նախկին փոխոստիկանապետի հետ հարցազրույցը՝ տեսանյութում




Լրահոս