ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է ստորագրել, որում ասված է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Միքայել Համբարձումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ԱԱԾ-ում ձևավորվել է տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը, հենց Համբարձումյանին է վստահվել նորաստեղծ օպերատիվ ստորաբաժանումը ղեկավարելու և փաստացի այն կայացնելու պատասխանատու գործը: Արդյունքում հանրության շրջանում մեծ հետաքրքրության արժանացած և աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի զգալի մասը բացահատվել է այդ դեպարտամենտի կողմից: