Աշխարհազորում կներգրավվեն մինչև 70 տարեկան անձինք, որոնք պարբերաբար զինվորական պատրաստվածություն կանցնեն։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Նրա խոսքով նման մեկնաբանություններով են հանդես գալիս որոշ իրավապաշտպաններ ու ռազմական մեկնաբաններ։ Բայց դա, ըստ Գաբրիելյանի, վկայում է այն մասին, որ նրանք նախագիծը չեն ընթերցել։
«Ներգրավումը տեղի է ունենալու բացառապես ռազմական գործողությունների, ռազմական անմիջական սպառնալիքի առկայության դեպքում։ Այսինքն` այդ զենքն ու սպառազինությունը բաժանվելու է աշխարհազորում ցուցադրված քաղաքացիական անձանց միայն անմիջական վտանգի դեպքում»,– ասաց Բալայանը` հավելելով, որ իր համար հասկանալի չէ, թե որտեղից է առաջացել այն միտքը, թե փողոցներում հայտնվելու են զինված անձինք։
Մանրամասները՝ տեսանյութում