ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղացված ծառայություն շաբաթ և կիրակի օրերին․ հայտնաբերվել է 108 ոչ սթափ վարորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին և 6-ին Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և 1-ին ու 2-րդ սպայական գումարտակների ծառայողները մայրաքաղաքում և մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 123 տրանսպորտային միջոց։ 108 վարորդ մեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ, 22-ը՝ առանց ավարորդական իրավունքի վկայականի։

Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայամանագրի շահագործվող 36, թաղանթապատված դիմապակիով՝ 18, հետախուզման մեջ գտնվող՝ 10, աղմուկով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով՝ 5, փոխարինված համարանիշերով՝ 1 մեքենա։ Հարգելի վարորդներ, պահանջում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ նմանօրինակ միջոցառումները պարբերական են։




Լրահոս