Արտաշատում կատարված սպանությունը բացահայտվել է դեպքից ժամեր անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 03.45-ին, շտապօգնության ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակարաններից մեկում դանակահարություն է եղել: Հայտնել են նաև, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել 39-ամյա տղամարդու։ Ժամը 06.50-ին տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ նախորդ օրը, ժամը 22.45-ի սահմաններում, Արտաշատի բնակիչ, 36-ամյա տղամարդը, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում վիճաբանել է մահացածի հետ և դանակով խփել նրա որովայնին։

Սեպտեմբերի 9-ին, ժամը 08.30-ին, տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն։




Լրահոս