Այսօր խորհրդարանում քննարկվում էր Սահմանադրական դատարանի անդամների ընտրության հարցը: Թեկնածուները երեքն են՝ Երվանդ Խունդկարյան (Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջարկված), Աթուր Վաղարշյան (նախագահի թեկնածու) և Էդգար Շաթիրյան (կառավարության թեկնածու):
Եվ ահա այսօր կառույցների ներկայացուցիչները ներկայացնում էին ՍԴ անդամների թեկնածուներին, որից հետո վերջիններս պատասխանեց պատգամավորների հարցերին, ելույթներ ունեցան: Նկատենք, որ Երվանդ Խունդկարյանի կենսագրությունը խորհրդարանին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը: Այստեղ ուշագրավն այն է, որ վերջինս հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է:
Ավելին, Երվանդ Խունդկարյանն իրենից հետո հենց Լիլիթ Թադևոսյանին է տեսնում իրեն փոխարինող: Նա իրավաբանության դոկտոր է, 2008-ին եղել է «Յոթի գործով» դատախազների կազմում։ Թադևոսյանն ուղիղ 12 տարի դատախազ է աշխատել, 2012 թվականին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, 2016-ին՝ վճռաբեկի դատավոր, իսկ 2018-ի հուլիսից վճռաբեկի քրեական պալատի նախագահն է։