ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գոռ Գևորգյանը՝ «Իմ քայլ»-ում տարաձայնությունների մասին. մանդատը վայր կդնի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանից ArmLur.am-ը փորձել է պարզել, թե արդյոք ցանկացել կամ մտածել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Բանն այն է, որ տեղեկությունների համաձայն, Սահմանադրական դատարանի անդամի ընտրության շուրջ քննարկումներն այնքան թեժ են եղել, որ մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ Գոռ Գևորգյանը մտածել են պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

Սակայն Գոռ Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, թե որևէ նման բան չի ասել: «Ես խնդրում եմ այդ տեղեկատվությունն անձամբ ստացեք կոնկրետ անձից: Կարծում եմ ՝տեղին չէ միտք արտահայտել: Կան քննարկումներ, ոչ թե տարաձայնություններ», – նշեց նա:

Մանրամասները՝  տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս