Սեպտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների միջեւ՝ նախարարներ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։
Նախարարները կարեւորել են նման ձեւաչափով պարբերական հանդիպումների եւ խորհրդակցությունների անցկացումը՝ ռազմաքաղաքական ոլորտի կոնկրետ նախաձեռնությունների եւ խնդիրների շուրջ համատեղ մոտեցումներ ձեւավորելու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանային մարտահրավերների, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության պահպանման եւ ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցությանն առնչվող խնդիրների շրջանակ: