Ինչպես են հանցագործները պլանավորվել «Հայփոստ»-ի ավազակային հարձակումը. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես են հանցագործները պլանավորվել «Հայփոստ»-ի ավազակային հարձակումը: Մասնավորապես,  Գևորգ Ջիլավյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա օժանդակել է Հայկ Խաչատրյանին և Հակոբ Աղամալյանին 2020 թվականի փետրվարի 03-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սեբաստիա 27 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲ ընկերությանը պատկանող 0065 բաժանմունքում աշխատակիցների և հաճախորդի նկատմամբ որպես զենք օգտագործված, քննությամբ չհայտնաբերված դանակի և ատրճանակի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ավազակային հարձակմամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու և փախուստը ապահովելու արարքում:

Հայկ Խաչատրյանը ֆինանսական հարցերը լուծելու համար նպատակադրվել է կատարել ուրիշի գույքի հափշտակություն: Իր հանցավոր մտադրության վերաբերյալ տեղեկացնելով ընկերոջը՝ Հակոբ Մակիչի Աղամալյանին խնդրել է մասնակցել կատարվելիք հափշտակությանը: Հանցավոր նպատակի վերաբերյալ տեղեկացրել են նաև Հայկ Խաչատրյանի մորաքրոջ որդուն՝ Գևորգ Գրիգորի Ջիլավյանին և նախնական համաձայնություն ձեռք բերելով կատարել են համապատասխան դերաբաշխում, համաձայն որի՝ Հակոբ Աղամալյանը իր հետ նախապես վերցրած ատրճանակի նմանվող առարկայով, իսկ Հայկ Խաչատրյանը՝ դանակով, անմիջականորեն պետք է մասնակցեին հանցանքի կատարմանը, իսկ Գևորգ Ջիլավյանը իր գործողություններով պետք է օժանդակեր նրանց:

Պայմանավորվածության համաձայն՝ Հայկ Խաչատրյանի կողմից օրավարձով շահագործվող՝ Մուշեղ Իշխանի Մելքոնյանին պատկանող «Օպել Աստրա G» մակնիշի 43 GG 003 հաշվառման համարնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Երևան քաղաքի Մեծարենց փողոց, ապա հետագայում չբացահայտվելու նպատակով, ավտոմեքենան կայանել են Երևան քաղաքի Մեծարենց փողոցի 70 հասցեի մոտ, որտեղ Հայկ Խաչատրյանը և Հակոբ Աղամալյանը սպասել են ավտոմեքենայի մեջ, իսկ Գևորգ Ջիլավյանը, հանցագործությանն օժանդակելու դիտավորությամբ, այն է՝ փոխադրամիջոց գտնելու նպատակով հեռացել և Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 123/2 հասցեի մոտ, տաքսի ծառայությունից օգտվելու պատրվակով, պատվիրել է Աղասի Մինասի Մինասյանի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի 36 OM 357 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և վերադարձել Երևան քաղաքի Մեծարենց փողոցի 45 հասցեի շրջակայք, որտեղ ավտոմեքենայի հետնամասում են նստել Հայկ Խաչատրյանը և Հակոբ Աղմալյանը:

Գևորգ Ջիլավյանը նախապես խոստացված օժանդակությունը կատարելով, իր մատնանշած երթուղիով, Աղասի Մինասյանը ավտոմեքենան վարել և կայանել է Երևան քաղաքի Սեբաստիա 27 հասցեի հետնամասում: Հայկ Խաչատրյանը և Հակոբ Աղամալյանը իջնելով ավոտմեքենայից առաջացել են դեպի Երևան քաղաքի Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲ ընկերությանը պատկանող 0065 փոստային բաժանմունք, իսկ Գևորգ Ջիլավյանը վերջիններիս փախուստ արագ կազմակերպելու նպատակով Աղասի Մինասյանից պահանջել է շրջադարձ կատարել և Տիչինայի փողոցի ուղղությամբ կայանել: Հանցավոր դիտավորության իրականացումը հեշտացնելու, հետագայում ականատես անձանց և նրանց հնարավոր դիմադրությունը բացառելու նպատակով սպասել են մինչև հաճախորդների հեռանալը:

Հարմար առիթն օգտագործելով մուտք են գործել նշված փոստային բաժանմունք, ապա Հակոբ Աղամալյանը, գոտկատեղից հանելով իր հետ նախապես վերցրած ատրճանակին նմանվող առարկան, այն որպես զենք օգտագործելով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ուղղել է դեպի աշխատակիցներ Հասմիկ Հովսեփյանի, Սվետլանա Մկրտումյանի և Արուսյակ Մադոյանի ուղղությամբ, իսկ որպես հաճախորդ բաժանմունքում գտնվող Ստեփան Երիցյանին ձեռքով հրելով դեպի պատը, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջելով չմիջամտել:

Միաժամանակ Հայկ Խաչատրյանը, որպես զենք օգտագործելով նախապես իր հետ վերցրած դանակը, պահանջել է գումարները, ապա հափշտակելով 72.000 ՀՀ դրամ գումար, հեռացել են և նստելով շենքի հետնամասում կայանված Աղասի Մինասյանի ավտոմեքենան ուղևորվել Երևան քաղաքի Մեծարենց և Հովնաթան փողոցների խաչմերուկ: Դրանից հետո Հայկ Խաչատրյանը, Հակոբ Աղամալյանը և Գևորգ Ջիլավյանը ոտքով վերադարձել են Երևան քաղաքի Մեծարենց փողոցի 70 հասցեի մոտ կայանված «Օպել Աստրա G» ավտոմեքենան և Գևորգ Ջիլավյանը վարելով այն դիմել են փախուստի:




Լրահոս