ՖՈՏՈ. Շատ էի վախենում, անգամ վիճել եմ ամուսնուս հետ․ Անի Ղազարյանը՝ «Իշխանություն» ֆիլմի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Անի Ղազարյանն այս շրջանում զբաղված է նոր «Իշխանություն» գեղարվեստական ֆիլմի նկարահանումներով, որի շուրջ է ArmLur.am-ը խոսել է դերասանուհու հետ՝ փորձելով բացահայտել գլխավոր հերոսուհու նրա կերպարը։

-Անի՛, ի՞նչ կերպար եք մարմնավորելու «Իշխանություն» գեղարվեստական ֆիլմում:

-Կերպարի մասին շատ փակագծեր բացել չեմ կարող զուտ կոմերցիոն նպատակդրումից ելնելով, իսկ որոշ ժամանակ անց արդեն գովազդային փուլը երբ գա, արդեն ավելի շատ կխոսվի կերպարի մասին։ Կարող եմ նշել, որ ֆիլմի գլխավոր հերոսուհին է ու Մհեր Մկրտչյանի ֆիլմերում միշտ գլխավոր հերոսը տղամարդ է, իսկ սա առաջին դեպքն է, երբ ֆիլմը ոչ թե հերոսի այլ հերոսուհու մասին է։

-Ի՞նչ բացասական եւ դրական գծեր ունի այն, եւ արդյոք հեշտ տրվեց Ձեզ կերպարը։

Ինձ համար ամենակարեւոր գիծը կերպարի հետ կապված դա նրա մարդկային արժեքների ճիշտ դասակարգման հավատարմության դրական կողմերն են, իսկ բացասական կողմեր բոլորն ունեն, եթե չխաբեն, ապա ինչքան դրական կողմ ունեն նույնքան էլ բացասական, եւ կարծում եմ ֆիլմը դիտելուց հետո դրական կողմերի հետ միասին մարդիկ կլինեն, ովքեր նաեւ կերպարին բացասական երանգներ կտան, ինչը շատ բնական եւ նորմալ երեւույթ է։ Եթե անկեղծ լինեմ, ես ունեի շատ մեծ վախեր, քանի որ կերպարը հեշտ եւ միակողմ կերպար չէր, եւ երբ իմացա, որ ես պետք է խաղամ նույնիսկ ամուսնուս հետ վիճեցինք, ես չեմ թաքցնում, քանի որ ես իսկապես շատ եմ վախենում, եւ նկարահանումների մեծ մասն անցել է, բայց դու չես կարողանում քեզ կողքից տեսնել, իսկ արդյունքը կտեսնենք միայն վերջում, եւ ես անգամ որոշել էի հրաժարվել դերից, բայց չստացվեց։

-Անի՛, ինչի մասին է ֆիլմի ընդհանուր գաղափարը, եւ երբ այն կհանձնեք հեռուստադիտողի դատին։

Ես կդժվարանամ ֆիլմին մեկ գաղափար տալ, չնայած, որ ֆիլմի անունը «Իշխանություն» է։ Ֆիլմն իր մեջ ունի շատ տարբեր գաղափարներ՝ սիրո, հավատարմության, հիասթափության, մարդկային արժեքների, կյանքի հանդեպ սիրով։ Իրականում ֆիլը շատ տարբեր մարդկային դրսեւորումների մասին է։

-Իսկ ինչպե՞ս եւ ի՞նչ մթնոլորտում են անցնում նկարահանումները:

-Իսկ նկարահանումներն անցել են շատ լավ եւ դրական մթնոլորտում, եւ մեզ մնացել է ավարտին ընդամենը մեկ կամ երկու օր։ Դժվարությունները կապված են եղել կորոնավիրուսով պայմանավորված, եւ մենք հնարավորինս փորձել ենք պահպանել անվտանգության կանոնները, ինչի արդյունքում էլ չենք ունեցել ոչ մի հիվանդացության դեպք։

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս