Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում եւ վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։
«Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն կոչը մեր քաղաքացիներին
Սիրելի մայրեր եւ քույրեր
Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում եւ վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Պետությունը ձեր կարիքն զգում է:
Կոչ ենք անում համալրել այդ թափուր աշխատատեղերը: Զբաղվածության խնդրի լուծումից զատ, դուք ձեր ծանրակշիռ ներդրումը բերած կլինեք մեր հաղթանակի գործին:
Զորակոչային տարիքը լրացած հարգելի հայրենակիցներ, նշված աշխատավայրերում կա նաեւ աշխատուժի կարիք: Կոչ ենք անում ձեր ներդրումը բերել:
Կարող եք զանգել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 097 202 494, 047 97 17 39»,- ասվում է հայտարարության մեջ։