15 ՀԱԶԱՐ ՀԱՅՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած լսումների ժամանակ ներկայացրել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) համակարգի ներդրման առաջին 8 ամիսների վիճակագրությունը: Նշված ժամանակահատվածում ավտոպատահարների հետեւանքով պատճառված վնասի դիմաց հատուցում ստանալու 15 հազարից ավելի հայտ է ներկայացվել, որոնցից մոտ 14 հազարը բավարարվել է: Փոխհատուցվել է շուրջ 2 միլիարդ 840 միլիոն դրամ, մինչդեռ վարորդների մուծած ապահովագրավճարները գերազանցում են 13 միլիարդ դրամը: Այլ կերպ ասած` որպես փոխհատուցում տուժողներին հետ է վճարվել ապահովագրական վճարների շուրջ 21.8 տոկոսը:




Լրահոս