«Ռուսաստանն արդեն մի քանի տարի հետապնդում է Թուրքիային հանդարտեցնելու ռազմավարություն, եւ շատերն ասում են, որ դա կարող է հանգեցնել թուրքական հեգեմոնիայի ու նրա ախորժակների մեծացման: Եթե Սիրիայում հակամարտությունը ժամանակին ավարտված լիներ, եթե Թուրքիային չթույլատրեին հաստատվել սիրիական Իդլիբում, ապա Անկարան չէր կարող հույսեր կապել տեղի զինյալների հետ, որոնց, ի դեպ, արդեն օգտագործում է Լիբիայի ճակատում: Թուրքիայի նկատմամբ ռուսական մոտեցումը կարող է ավարտվել հենց Արցախում, ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը կցանկանար դա, այլ որ պարզապես նրան ուրիշ ընտրություն չի մնում: Եթե Թուրքիան մտնի պատերազմի մեջ, ռուսական հանդարտեցման տարիների վերջը կգա, եւ ի հայտ կգա նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: