Armenian text to speach

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի շուրջ 1000 թիրախների ոչնչացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» 1000 օբյեկտների և կառույցների ոչնչացման մասին։

«Հարավային Լիբանանում 91-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո գտնվող «Ցախալի» զորքերը ոչնչացրել են ավելի քան 1000 ահաբեկչական ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք «Հեզբոլլահը» օգտագործում էր հարձակումներ իրականացնելու համար, այդ թվում՝ ականապատ կառույցներ և զենքի պահեստենր», – ասվում է հայտարարության մեջ։
Զինվորականները չեն նշել, թե որքան ժամանակահատվածում են ոչնչացվել այդքան թվով օբյեկտները։

Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև հրադադար է պահպանվում, սակայն իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին շարունակում են ամեն օր հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին։ «Հեզբոլլահը» պատասխանում է սահմանային գոտում իսրայելական զորքերի վրա հարձակումներով։




Լրահոս